Փոխարժեքներ
16 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.09 |
EUR | ⚊ | € 410.31 |
RUB | ⚊ | ₽ 3.8846 |
GBP | ⚊ | £ 486.78 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
ԱՄՆ-ի նոր հնարավոր պատժամիջոցների մասին տեղեկությունից հետո ռուսական շուկաներում խուճապ է սկսվել. գրում է Газета.ру-ն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը ցանկանում է նոր պատժամիջոցներ սահմանել` Սկրիպալների գործի հետ կապված:
ՌԴ-ում դոլարի փոխարժեքը հասել է 67,09 ռուբլու: Այդ մասին են վկայում Մոսկովյան բորսայի տվյալները: Նման ցուցանիշ 2016-ի օգոստոսի 3-ից հետո առաջին անգամ է գրանցվել:
«Որքան ծանր կլինի ռուսական տնտեսության համար ամերիկյան պատժամիջոցների նոր ալիքը՝ ոչ ոք չգիտի: Պաշտոնատար անձանց և գործարար հատվածի դիրքորոշումները կտրուկ տարբեր են: ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական դիրքորոշումը սպասելի էր. սպասեք պատասխան քայլերի:
Սակայն ռուսաստանցիները հանգստություն չեն պահպանում: Միջին խավը մտածում է` արդյո՞ք այժմ հարկավոր է արժույթ գնել»,-գրում է թերթը:
Ըստ վերլուծաբան Իգոր Կովալևի` եթե ապագա ամիսներին պատժամիջոցների հռետորաբանությունը չմեղմանա, դոլարը կարող է հասնել 70 ռուբլի ցուցանիշի:
«Ռուբլին պատժամիջոցային թակարդում է հայտնվել»,-կարծում է նա:
Ֆինանսական խորհրդատու Ժաննա Կուլակովան կարծում է, որ Կոնգրեսը դեռ չի ընդունել օրենքի նախագիծը, և փաստաթուղթը կարող է զգալի փոփոխությունների ենթարկվել, կամ ընդհանրապես չընդունվել: