Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՊՆ հույժ գաղտնի 0038 հրամանի հիմնական նպատակն է եղել բանակը հետ պահել քաղաքական գործընթացներից: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը` անդրադառնելով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի երեկվա հայտարարությանը:
Նշենք, որ երեկ երեկոյան ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ծավալուն հարցազրույց էր տվել Հանրային հեռուստաընկերությանը, որի ընթացքում անդրադարձել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին, մանրամասներ ներկայացրել ՊՆ հույժ գաղտնի 0038 հրամանից: Ըստ Սասուն Խաչատրյանի` այդ հրամանի միջոցով բանակը ներգրավվել է քաղաքական գործընթացներում, ինչն արգելված էր ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս Սահմանադրությամբ: Ի դեպ, այս հրամանը 10 տարի քննվող Մարտի 1-ի գործի նյութերի մեջ չի եղել:
Վիկտոր Սողոմանյանը նշեց, որ երեկ ՀՔԾ պետը ոչ թե փաստեր էր ներկայացնում, այլ իր տպավորություններն էր պատմում: «Արդյո՞ք կա փաստ, որ 2008թ. մարտի 1-ին բանակը բախվել է ցուցարարներին, ո'չ, նման փաստ ՀՔԾ պետը չնշեց: Կա փաստ, որ բանակի ներգրավվածությունը ներքաղաքական գործընթացներում արվել է Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա կողմնակիցների կողմից: Մարտի 1-ին բանակի ներգրավումը եղել է այնքանով, որքանով, որ բանակն ապահովել է պետական մարմինների անվտանգությունը, և չկա որևէ փաստ, որ բանակը բախվել է ցուցարարներին»,- հայտարարեց նա:
Ըստ Վիկտոր Սողոմոնյանի` ՀՔԾ պետը երեկ բացարձակ մանիպուլյացիա էր անում: