|
Փոխարժեքներ
20 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Րոպեներ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգաիվիթ նստավայր ժամանեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Նա եկել էր մասնակցելու Մարտի 1-ի գործով իր նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդության քննությանը:
Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Լրագրողների հարցին` արդյո՞ք իրեն մեղավոր ճանաչում է, Խաչատուրովը պատասխանեց` ոչ:
Հիշեցնենք, որ այս դատարանում շուրջ 4 ժամ քննվում է Մարտի 1-ի գործով մեղադրյալ` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավարումը կիրառելու վերաբերյալ միջնորդությունը: Նա նույնպես մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Քոչարյանը երեկ հայտարարել է, որ իր դեմ հարուցված գործը շինծու է եւ քաղաքական պատվեր: