Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր ժամանեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Դատարանից Yerkir.am-ի լրագրողը հայտնում է, որ նա ներս է մտել դատարանի շենքի հետնամուտքով։
Քիչ հետո դատարանում կշարունակվի Մարտի 1-ի գործով Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննությունը: ՀՀ պաշտոնաթող նախագահի շահերը ներկայացնում են հայտնի փաստաբաններ Ռուբեն Սահակյանն ու Արամ Օրբելյանը:
Միջնորդության քննությունը մեկնարկել էր երեկ ուշ երեկոյան, սակայն քանի որ Ռոբերտ Քոչարյանը պատշաճ չէր ծանուցվել դատական նիստի տեղի և ժամի մասին, որոշում էր կայացվել դատական նիստը հետաձգել մինչև առավոտ։
Նշենք, որ երեկ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործով, որպես վկա հարցաքննվելու: Ավելի ուշ երկրորդ նախագահին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը շինծու է: