|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Քիչ առաջ ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Նշենք, որ դեռևս հուլիսի 10-ին Խաչատուրովին ծանուցում էր ուղարկվել հարցաքննության վերաբերյալ: Նա, պատճառաբանելով աշխատանքային ծանրաբեռնվածությունը, հայտնել էր, որ քննչական մարմին կներկայանա հուլիսի վերջին։
Այս պահին ՀՔԾ-ում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին քննչական գործողություններ են ընթանում Քոչարյանի մասնակցությամբ:
Առավոտից ՀՔԾ շենքի մոտ սպասող լրագրողները չեն նկատել, թե ինչպես է երկրորդ նախագահը մուտք գործել ՀՔԾ շենք:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է ՀՔԾ` Մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննվելու: