կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-23 13:03
Իրավական

Սամվել Բաբայանի գործով քննչական գործողություններ են կատարվում. փաստաբան

Սամվել Բաբայանի գործով քննչական գործողություններ են կատարվում. փաստաբան

Այս պահին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում քննչական գործողություններ են կատարվում ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով. Yerkir.am-ին հայտնեց Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը (լուսանկարում)՝ նշելով, որ մանրամասներ կարող է հաղորդել ավելի ուշ:

Հիշեցնենք որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ Սամվել Բաբայանը։

Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ 2017թ. մարտ ամսին նախնական տեղեկություններ են ստացվել ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու մասին։ Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրի արձակման խողովակ՝ «9M39» հրթիռով։

Դեպքի առթիվ 2017թ. մարտի 22-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ 2-րդ մասի և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում զենքի (ռազմամթերքի) ապօրինի շրջանառությանն առնչություն ունեցած այլ անձանց հայտնաբերելու և գործի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։