|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հուլիսի 13-ին, ժամը 14:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Շամիրամի ջրանցքում մարդ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Երեկ որոնողական աշխատանքներն ավարտվել էին անարդյունք:
Հուլիսի 14-ին, ժամը 08:00-ին Շամիրամի ջրանցքում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը, մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:
Կարենիս գյուղի ՀԷԿ-ի ճնշման կայանի տարածքում վերսկսվել են որոնողական աշխատանքները:
Ժամը 11:58-ի սահմաններում Արգել ՀԷԿ-ի օրական կարգավորման ջրանցքի ավազանում հայտնաբերվել է Հ. Օ.-ի (2001 թ.) դին:
Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: