|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Գեղարքունիքի մարզի շտապօգնության ծառայություններն առաջիկա երկու ամիսների ընթացքում ձեռք կբերեն շտապօգնության եւ ռեանիմացիոն նոր ավտոմեքենաներ:
Այս մասին հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Գեղարքունիքի մարզ կատարած այցելության ժամանակ: Ըստ նախարարի, 2-ական շտապօգնության ավտոմեքենաներ կտրամադրվի Սեւանի եւ Գավառի բժշկական կենտրոնների, Վարդենիսի հիվանդանոցի, 3-ը՝ Մարտունու բժշկական կենտրոնի եւ 1-ը՝ ճամբարակի առողջության կենտրոնի կազմում գործող շտապօգնության ծառայություններին: Վերոնշյալ առողջապահական հաստատությունները կստանան նաեւ մեկական ռեանիմացիոն ավտոմեքենաներ: «Անչափ կարեւոր խնդիր ենք լուծում մարզային շտապօգնության ծառայությունների համար, հուսալով, որ դրանով բարձրացնելու ենք ծառայությունների արդյունավետությունը՝ քաղաղացիներին մատուցելով ավելի օպերատիվ ու որակյալ բուժսպասարկում »,-նշեց նախարար Արսեն Թորոսյանը: