Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սեպտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն այցելեց Գավառի բժշկական կենտրոն՝ տեղում քննարկելու Չինաստանի Հանրապետության կառավարոթւյան կողմից որպես նվիրատվություն տրամադրված նոր շտապօգնության նորագույն մեքենաների շահագործման հետ կապված հարցերը: Ինչպես տեղում ներկայացրին ոլորտի պատասխանատուները՝ շտապօգնության 15 նոր մեքենաներն արդեն պատրաստ են շահագործման, իսկ շտապօգնության բժիշկը, բուժքույրը եւ վարորդը համապատասխան վերապատրաստման դասընթացներ են անցել:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տրամադրած տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 26-ի դրությամբ մարզ է բերվել շտապօգնության 15 նոր ավտոմեքենա, որոնցից 4-ը տրամադրվել է Մարտունու, 3-ը՝ Սեւանի, 3-ը՝ Գավառի բժշկական կենտրոններին, 3-ը՝ Վարդենիսի հիվանդանոցին եւ 2-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնին: Հատկացված 15 ավտոմեքենաներից 5-ը ռեանոմոբիլներ են, որոնք հավասարապես բաշխվել են վերը նշված բուժհաստատություններին:
§Չինաստանի Հանրապետությունն անգնահատելի աջակցություն է ցուցաբերել մեզ՝ նպաստելով շտապօգնության ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը: Կարծում եմ, որ մեր մասնագետները հավուր պատշաճի կօգտագործեն ստեղծված հնարավորությունը եւ կկարողանան բոլոր կանչերը սպասարկել ժամանակին, առանց թերացումների ու դժգոհությունների տեղիք տալու: Այս լուրջ ձեռքբերման կողքին մեր առողջապահության համակարգին սպասում են այնպիսի նոր ծանրակշիռ ձեոքբերումներ, ինչպիսիք են Սեւանի բժշկական կենտրոնի արդիականացված շենքի շահագործումը եւ նույն բուժհաստատւթյունում համակրգչային շերտագրման սարքի տեղադրումը: Մենք հաստատապես գնում ենք մարզի առողջապահության համակարգի արդիականացման ու զարգացման ճանապարհով»,-հավաստեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը: