Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2018-07-07 12:04
Տարածաշրջան

Իրանում մահապատժի են ենթարկվել 2017-ին Թեհրանում ահաբեկչություններին մասնակցած ԻՊ գրոհայինները

Իրանում մահապատժի են ենթարկվել 2017-ին Թեհրանում ահաբեկչություններին մասնակցած ԻՊ գրոհայինները

Իրանում մահապատժի են ենթարկվել 2017 թվականին Թեհրանում ահաբեկչական հարձակումներում ներգրավված` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 8 անդամները։ Այդ մասին հաղորդում է РИА Новости-ն:

Հիշեցնենք, որ 2017-ի հունիսի 7-ին կանացի հագուստով 4 անձ կրակ էր բացել Իրանի խորհրդարանի շենքում: Ավելի ուշ զինյալներից մեկը պայթեցրել էր ինքն իրեն։ Հարձակման էր ենթարկվել նաև իմամ Խոմեյնիի դամբարանը. ահաբեկչուհին գործի էր դրել մահապարտի գոտին։ Կատարվածի հետևանքով մահացել էր մոտ 20 մարդ, վիրավորվել էին տասնյակ քաղաքացիներ։