Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում 2018թ. առաջին 6 ամիսների ընթացքում զինվորական ծառայության հետ կապված դեպքերի հետևանքով մահացել է 19 զինծառայող, որոնցից 2-ը՝ սպա, 16-ը՝ պարտադիր ժամկետային և 1-ը՝ պայմանագրային զինծառայողներ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի ԶԼՄ-ների գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Աբրահամյանը ներկայացնում է զինծառայողների մահվան մանրամասները։
• 5-ը մահացել են հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով,
• 6-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու
• 2-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով,
• 2-ը՝ հիվանդությունից,
• 1-ը՝ ականի պայթյունից,
• 1-ը՝ սպանության հետևանքով,
• 1-ը դժբախտ պատահարից,
• 1-ը՝ ավտովթարից:
Զինծառայողների մահվան դեպքերի կապակցությամբ նախաքննություն է իրականացվում 17 քրեական գործով, որոնցից՝
• 4-ը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետերով,
• 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 13-րդ կետերով ու 185-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով,
• 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով,
• 6-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով,
• 1ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով,
• 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով,
• 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով և 130-րդ հոդվածի 2-րդ մասով,
• 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով:
1 քրեական գործով՝ հարուցված ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով, վարույթը կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով: Իսկ 17 քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է նաև զինծառայողների՝ ծառայության հետ չկապված մահվան 12 դեպք (հիվանդություններ, ավտովթարներ):
Գոռ Աբրահամյանը համեմատության համար նշում է, որ 2017թ. նույն ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում արձանագրվել է զինծառայողների մահվան 44 դեպք, որից 35-ը զինվորական ծառայության հետ կապված, 9-ը՝ չկապված (հիվանդություններ, ավտովթարներ, դժբախտ պատահար):
Զինվորական ծառայության հետ կապված դեպքերից՝
• հակառակորդի կողմից կատարված սպանության հետևանքով-16,
• ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու-6
• զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով-3
• հիվանդությունից-2
• սպանության հետևանքով-1,
• դժբախտ պատահարից-3,
• ավտովթարից-4: