|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հուլիսի 2-ին Ստրասբուրգում` Եվրախորհրդարանում, կայացել է հանդիպում Հայ Յեղափոխական Դաշնակցության և Եվրոպական Ընկերվարական կուսակցության խմբակցությունների (S&D/ Socialists & Democrats) ներկայացուցիչների միջև:
Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ ԱԺ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը, գրասենյակի անձնակազմը, Եվրախորհրդարանի S&D խմբակցության անդամներ Նինա Գիլն ու Քլեյր Մուդին, ինչպես նաև խմբակցության նախագահ Ուդո Բուլմանի` քաղաքական հարցերով գլխավոր խորհրդատու Գաբրիել Չիփրիանին:
Հանդիպման ընթացքում Արմեն Ռուստամյանը մանրամասն ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները` անդրադառնալով իշխանափոխությանը, արձանագրված առաջադիմությանն ու Հայաստանում քաղաքական նոր պատկերին: Նա նաև ներկայացրել է Դաշնակցության մասնակցությունը ձևավորվող նոր կառավարությանը, հակակոռուպցիոն պայքարին, ինչպես նաև առաջիկայում կազմակերպվելիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին:
Հանդիպման ընթացքում առաձնահատուկ անդրադարձ է եղել նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդրին: Շեշտվել է Ադրբեջանի իշխանությունների` հատկապես վերջին շրջանում հնչեցրած վտանգավոր հայտարարությունների, ինչպես նաև այդ երկրի` պատերազմի հարցում պատրաստակամության և ձգտումների մասին:
Հանդիպման օրակարգային կետերից է եղել նաև Արցախ ժողովրդի իրավունքների հարցը:
Մասնակիցները համաձայնություն են հայտնել կուսակցությունների միջև փոխհարաբերությունները զարգացնելու և համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելու հարցում: