Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ավստրալիայի արևելյան Առաքելական եկեղեցիների առաջնորդների և ներկայացուցիչների պատվիրակությանը՝ արքեպիսկոպոս Ռոբերտ Ռաբբաթի գլխավորությամբ:
Վարչապետը ողջունել է հոգևորականների այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի Հայ Առաքելական եկեղեցու հետ կապերի սերտացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է քրիստոնյա ժողովուրդների միասնությունն ու համագործակցության ընդլայնումը՝ ի նպաստ խաղաղության և կայունության:
Արքեպիսկոպոս Ռոբերտ Ռաբբաթն ընդգծել է ավստրալահայ համայնքի ամուր կապը եկեղեցու հետ և նշել, որ եկեղեցիների միջև սերտ հարաբերությունները կարևոր են նաև աշխարհում բռնությունների ու ցեղասպանությունների կանխարգելման առումով: Նա հավելել է, որ ուրախ են Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների խաղաղ հանգուցալուծմամբ և ՀՀ նոր կառավարությանը մաղթել հաջողություններ:
Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է հոգևորականների մի շարք հարցերի, որոնք վերաբերել են տարբեր ոլորտներում կառավարության առաջնահերթություններին ՝ կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսության զարգացմանը, ժողովրդավարության ամրապնդմանը և այլն: