Նախորդ գրառումովս անդրադարձել էի ՍԴ որոշումը չկարդացած` այն վերլուծող իրավաբաններին, սակայն չանդրադառնալ Հուստինիանոսի ու Նապոլեոնի մերօրյա《արժանի》հետևորդ Դանիել Իոաննիսյանին, անկարող էի, ուրեմն այս տկարամիտ սորոսասունն ուզում է իր իսկ փառաբանած իշխանության կողմից համաճարակի առջև բարձիթողի վիճակում գտնվող, ակնհայտ հակասահմանադրական որոշմամբ ամիսներ շարունակ կեղեքված ժողովրդին ապացուցել, որ Արամ Վարդևանյանի` առողջապահության նախարարի որոշման ապօրինի լինելը ՀՀ ՍԴ որոշման հիման վրա կատարած պնդումը և այն, որ աշխատողներն այլևս ազատված են լինելու իրենց միջոցներով գործատուին ՊՇՌ թեստ տրամադրելու պարտականությունից, հիմնազուրկ է, ինչպես նաև անհիմն է այն, որ մարդկանց մոտ կարող է արդարացի պահանջ առաջանալ իրենցից կեղեքված գումարները հետ ստանալու կապակցությամբ։
Որպես հետգրություն` այս փսևդոիրավաբանական հողաթափիկ ինֆուզորիան նշում է, որ նախկինում գործատուն իրավունք չուներ աշխատողի փոխարեն ՊՇՌ թեստի գումարը վճարելու, իսկ ՍԴ որոշումից հետո կարող է, բայց պարտավոր չէ, այնինչ ՍԴ որոշման եզրափակիչ մասից միայն երևում է, որ Բարձր Դատարանը անդրադարձել է աշխատողի` իր հաշվին թեստ տրամադրելու պարտականությանն, իսկ թե որտեղից սրան որոշման վերաբերյալ այս տեղեկությունները, հայտնի չէ, ըստ էության`«ժող ջա՜ն» ճամարտակողների այս ներկայացուցիչը ցանկանում է պոպուլիստաբար և ամեն գնով դուրս բերել պետությունը` տվյալ դեպքում Նիկոլի իշխանությունն այս խնդրից ու այն տեղավորել աշխատող ֊ գործատու հարաբերությունների շրջանակում, երևի քանի որ պետության միջոցները հազիվհազ բավարարում են վարչապետի գերթանկարժեք, բայց անիմաստ շրջագայություններն ապահովելու կամ ԱԺ նախագահի համար «կուկլա մաշնա» ձեռք բերելու համար, իսկ «ժող ջանը», իսկ«ժող ջանը»` հեչ ...
Հ.Գ. Իսկ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանի ասածը որքան չափազանց պարզ է ու հասկանալի, այնքան էլ չափազանց բարդ է մանիպուլացման համար, ըստ էության` նրա ասածը հետևյալն է` պետությունը պետք է վերցնի ՊՇՌ թեստերի տրամադրման բեռն իր վրա` այդ կերպ ազատելով գործատուին ու աշխատողին կոնֆլիկտային իրավիճակից, քանի որ Կոռոնավիրուսն ինչ ֊ որ լոկալ խնդիր չէ, այլ համապետական խնդիր, որի հաղթահարման համար պետությունը ցայսօր առաջարկել է «արաղ ու պինցետ», հարցրել է` թե ու՞մ շունն է ու անհայտ ուղղությամբ մսխել է դրա դեմ պայքարի համար Հայաստանին տրամադրված միլիոնավոր դոլարները։
Վահե Եփրիկյան
Փաստաբան