կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-19 13:53
Հասարակություն

Եթե հասկացվել է անձնավորված, ցավում եմ և հայցում ներողամտություն. Արփինե Հովհաննիսյանը` Դանիել Իոաննիսյանին

Եթե հասկացվել է անձնավորված, ցավում եմ և հայցում ներողամտություն. Արփինե Հովհաննիսյանը` Դանիել Իոաննիսյանին

ԱԺ-ում հուլիսի 17-ին ԸՕ բարեփոխումների շուրջ քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը դժգոհություն էր հայտնել քննարկումներից և ուղիղ եթերում հնչեցրել. «Տանք իրենց, թող իրենք սարքեն: Թե չէ էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»: Սա վերագրվեց ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանին:

Այսօր Իոաննիսյանը անդրադարձել է Հովհաննիսյանի այս հայտարարությանը: «Արփինե Հովհաննիսյանը ստորև բերված տեսանյութում, ըստ ամենայնի, իմ մասին ասում է, որ «էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»:
Ազգային Ժողովի փոխնախագահը երևի չէր պատկերացնում, որ ուղիղ եթերում է: Բայց սյուռն այն է, որ այդ հանդիպումից հետո Արփինեն ինձ շատ ընկերական ոճով պատմում էր, թե ինչ լավ է վերաբերվում ինձ:))))
Ակնկալում եմ հրապարակային ներողություն կամ պարզաբանում (եթե խոսքերն ինձ չէին ուղղված)»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Արփինե Հովհաննիսյանը, իր հերթին, իր ֆեյսբուքյան էջում պարզաբանմամբ է հանդես եկել: «Խոսքերս իրականում վերաբերում էին քննարկման ընթացքում ստեղծված անհասկանալի իրավիճակին (պարզ չէր, ի վերջո, ինչի մասին է քննարկումը), և որը իրականում հիշեցնում էր նկարագրածս երեւույթը (գուցե անհաջող եմ ձեւակերպել)։ Եթե հասկացվել է անձնավորված, ցավում եմ և, բնականաբար, հայցում ներողամտություն։ Ավելորդ լարվածություն ստեղծելու կարիք չկա։ Այո, համարել եմ ու համարում եմ, որ Դանիելի հետ լավ հարաբերություններ ունենք»,- գրել է նա։