Փոխարժեքներ
26 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ԱՄՆ Նախագահի անվտանգության հարցերով խորհրդական և անվտանգության խորհրդի ղեկավար Ջոն Բոլտոնը կայցելի Մոսկվա հանդիպելու ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշևին։
Երկու գիգանտներ, ովքեր լրջագույն ազդեցություն ունեն իրենց նախագահների վրա։ Բանակի գեներալ, հետախույզ Պատրուշևը լուրջ ճանապարհ է անցել, փայլուն պատկերացում ունի ազգային, ինչպես նաև համաշխարհային անվտանգության ճարտարապետության մասին։ Բոլտոնն իր հերթին լուրջ ազդեցություն ունի ամերիկյան անվտանգության քաղաքականության վրա։ Լուրջ ճանապարհ է անցել, եղել է ԱՄՆ դեսպան ՄԱԿ-ում, պետքարտուղարի տեղակալ:
Բարձր պաշտոններ է զբաղեցրել Ռեյգանի և Բուշի վարչակազմերում։ Պատահական չեմ համարում, որ հենց անվտանգության խորհրդի պատաախնատուներն են հանդիպում միմյանց հետ և ըստ տեղեկությունների պլանավորում Թրամփ-Պուտին հանդիպումը։ Ընդհանրապես անվտանգության խորհուրդները լուրջ կառույցներ են այս երկրներում և այս պաշտոններում պատահական մարդիկ չեն նշանակվում»: