|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետքերը տանում են դեպի ուկրաինական հատուկ ծառայություններ, սակայն հայտնի է, որ Կիևի ռեժիմն ամբողջությամբ վերահսկվում է ԱՄՆ-ի կողմից։ Այսդ մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, գրում է РИА Новости-ն։
«Նրանք փորձում են մեզ պարտադրել, որ ահաբեկչությունն իրականացրել է ոչ թե Կիևի ռեժիմը, այլ արմատական իսլամական գաղափարախոսության կողմնակիցները։ Սակայն շատ ավելի կարևոր է արագ պարզել, թե ով է այս զազրելի հանցագործության պատվիրատուն և հովանավորը: Հետքերը տանում են դեպի ուկրաինական հատուկ ծառայություններ։ Բայց բոլորը լավ գիտեն, որ Կիևի ռեժիմն անկախ չէ և ամբողջությամբ վերահսկվում է ԱՄՆ-ի կողմից։ Պետք է նաև հաշվի առնել, որ Ռուսաստանում արգելված մի քանի ահաբեկչական կազմակերպություններ ստեղծվել են Վաշինգտոնի կողմից»,- ասել է Պատրուշևը։