|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Առողջապահության նախարարությունն անդրադարձել է համացանցում մեծ քննարկումների կենտրոնում հայտնված տեսանյութին.
«ՀՀ առողջապահության նախարարությունը, որպես բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին, դատապարտում է ծնողների, հարազատների կողմից երեխային ծխել սովորեցնելու ցանկացած փորձ, ինչը հղի է ոչ միայն առողջությանը վնաս հասցնելու լուրջ սպառնալիքով, այլև նպաստում է անձի վաղ տարիքից վնասակար սովորությունների ձևավորմանը:
Օրերս համացանցում լայն տարածում ստացած տեսանյութը մեծ զայրույթ է առաջացրել առողջապահության ոլորտի ներկայացուցիչների շրջանում: Մենք կոչ ենք անում հարգել երեխայի առողջության պահպանման իրավունքը` նկատի ունենալով, որ նման վարքագիծը, ՀՀ Ընտանեկան օրենսգրքի համաձայն, կարող է հանգեցնել ծնողական իրավունքներից զրկմանը կամ դրանց սահմանափակմանը»:
Հիշեցնենք, որ տեսանյութում երևում էր, որ փոքրիկը հոր «խրախուսմամբ» ծխախոտ է ծխում և դա անում է հասուն տղամարդու արհեստավարժությամբ: