|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում: 2015թ. հոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով դատավարությունից հետո գործով ամբաստանյալների հարազատները փակել են դատարան տանող ճանապարհը` թույլ չտալով դատարանից տեղափոխել ամբաստանյալներին:
Նշենք, որ այօրվա դատական նիստում ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանն ու նախկին ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյանն անձնական երաշխավորություն են ներկայացրել այս գործով արդեն 2,5 տարի կալանքի տակ գտնվող` ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի խափանման միջոցը փոխելու համար: Այսօրվա նիստին դատարան էր ներկայացել երաշխավորագիր ներկայացրած պատգամավորներից Ալիկ Սարգսյանը:
Դատավոր Արմեն Բեկթաշյանը պարզաբանեց, որ նշված միջնորդությունը քննարկելու համար անհրաժեշտ է երկու պատգամավորների ներկայությունը: Ֆելիքս Ցոլակյանի ներկայությունն ապահովելու համար այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հաջորդ ուրբաթ: Դատավորի որոշումը վրդովեցրեց ամբաստանյալների հարազատներին: