Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ շենքի առջեւ բողոքի ցույց անցկացնող ակտիվիստները որոշեցին անցնել կտրուկ գործողությունների: Նրանք, ուս ուսի տված, փակեցին Բաղրամյան պողոտան` ամբողջությամբ կանգնեցնելով երթևկությունը եւ վանկարկելով` ստրուկներ, դավաճաններ:
Ոստիկանությունը անցավ կտրուկ գործողությունների, նրանք ուժով հեռացրեցին ակտիվիստներին փողոցներից, իսկ այնուհետեւ բազմաթիվ ակտիվիստների նստեցրեցին ոստիկանական մեքենաներ: Ցուցարարների մնացած մասին ճարտարապետների միության շենքի առջև օղակել են հատուկ ջոկատայինները և չեն թույլատրում ոչ մի տեղաշարժ: Տարածքում գտնվում են ոստիկանության բազմաթիվ հատուկջոկատայիններ, հատուկ նշանակության մեքենաներ: Դրանցից երկուսի մեջ այս պահին գտնվում են ձերբակալված ակտիվիստներ: Նրանց ինքնությունը և թիվը դեռևս հայտնի չէ:
Տեղեկացնենք, որ դրանից առաջ ակտիվիստները ԱԺ-ի առաջ բողոքում էին արտահերթ նիստում ընդգրկված հարցերի դեմ` հայտարարելով, որ բոլոր նրանք, ովքեր կողմ կքվեարկեն հայ-ռուսական միջկառավարական համաձայնագրերի վավերացմանը, դավաճաններ են:
Քիչ առաջ բաց թողեցին մի ոստիկանական մեքենայում գտնվող ակտիվիստներին, որոնք թվով 6-ն են: 7-րդին դեռ պահում են, նրա քիթը կոտրված է: