|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Yerkir.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին լարված իրավիճակ է «Աֆրիկանների ակումբ» շենքի մոտ: Թեև առավոտյան մշակույթի ներկայացուցիչ Կամո Այվազյանը եկել է այստեղ և հայտարարել, որ համապատասխան փաստաթղթեր չկան շենքի ապամոնտաժումը շարունակելու համար, շինարարները շարունակում են իրենց գործը:
Մի քանի ակտիվիստներ բռունցներով հարվածում են շենքի թիթեղյա պատնեշներին` բղավելով` «դադարեցրեք ապամոնտաժումը»: Ի դեպ, այսօր առավոտյան փակել են նաև Աֆրիկյանների շենքի ճակատային մաս տանող ճանապարհը` թույլ չտալով ակտիվիստներին առաջ գնալ:
Քիչ առաջ էլ միջադեպ տեղի ունեցավ երեկ բերման ենթարկված Սոնա Ասատրյանի և ոստիկանների միջև: Ակտիվիստուհին հորդորում էր ոստիկաններին գործադուլ հայտարարել և միանալ իրենց, սակայն ոստիկաններից մեկը մյուսներին հորդորեց չշփվել ակտիվիստուհու հետ, քանի որ նա սադրիչ է: