Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քրիստինե Հովհաննիսյանը` Նարեկ Դուրյանի իրական պրոդյուսերը, ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում նշեց, որ իրենք ոչ մի տեղեկություն չունեն` «Սե լա վի» ներկայացման կեղծ տոմսեր վաճառողի մասին:
Նշենք, որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը տեղեկացրել էր, թե ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել իրեն պրոդյուսեր ներկայացրած եւ մարդկանց կեղծ տոմսեր վաճառած 40-ամյա Դավիթ Գրիգորյանի դեմ` ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (խարդախություն):
Դավիթը մի մանկապարտեզի աշխատակիցների վաճառել էր 18 000 դրամի տոմս, 46 000 դրամի տոմսեր էլ` Արմավիրի մարզի Նոր Ամասիա գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Գոհարիկ Ներսիսյանին:
Ինչպես տեղեկացրեց Դուրյանի իրական պրոդյուսերը, իրեն մի քանի ամիս առաջ զանգել էին Հոկտեմբերյանից մի քանի տուժած քաղաքացիներ եւ տեղեկացրել, որ իրենց կեղծ տոմսեր են վաճառել:
«Բայց դե մենք ինչ կարող ենք անել, այդ հարցով պետք է ոստիկանությունը զբաղվի: Թող մարդիկ ուշադիր լինեն եւ ինչ-որ մեկի հետ գործարք կնքելուց առաջ ստուգեն փաստաթղթերը»,- ասաց Ք. Հովհաննիսյանը:
Նրա հավաստմամբ` տուժածները խնդրել են «պրոդյուսերից» վերադարձնել իրենց գումարը` չբողոքելու պայմանով, սակայն նա չի համաձայնել:Նշենք, որ Նարեկ Դուրյանն այժմ Հայաստանում չէ եւ խնդրին էլ դեռ տեղյակ չէ: