Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
երեկ, հունիսի 2-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանի «Ոսկու շուկա» հասցեում, որտեղ հայտնաբերվել է մոտ 40 տարեկան տղամարդու դի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ըստ նախնական տեղեկությունների, տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում անհայտ անձը սուր, կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նշված անձանց, որոնցից մեկը տեղում մահացել է: Եվս մեկը վիրավոր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Կտրած-ծակած վերք ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1983 թվականին ծնված Արմեն Ավդալյանը:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Ոսկու աշխարհ» տոնավաճառում հունիսի 2-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է։
Նախնական քննության տվյալներով՝ 2018թ. հունիսի 02-ին՝ ժամը 21-ի սահմաններում, «Ոսկու աշխարհ» տոնավաճառի 6-րդ հարկում վիճաբանություն է առաջացել տոնավաճառի անվտանգության աշխատակիցների եւ նույն տոնավաճառում ոսկյա իրերի արտադրությամբ զբաղվող Գ.Ղահրամանյանի ու նրա ընկերների միջեւ, որի ընթացքում վիճաբանության մասնակիցներից մեկը դանակով հարվածներ է հասցրել տոնավաճառի անվտանգության աշխատակիցներ Ա.Ավդալյանին եւ Ա.Ասատրյանին։ Ստացած մարմնական վնասվածքների հետեւանքով Ա.Ասատրյանը տեղում մահացել է, իսկ Ա.Ավդալյանը` տեղափոխվել «Նաիրի» բժշկական կենտրոն:
Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով եւս Երեւանի բնակիչ է, բարձրագույն կրթությամբ, ծնված 1983թ. եւ «Ոսկու աշխարհ» տոնավաճառում սովորում է ոսկերչություն։ Կասկածյալը ձերբակալվել է եւ հարցաքննվել։ Վերջինս ներկայացրել է հանցագործության կատարման գործիք հանդիսացած դանակը: