|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայաստանում բաց եղանակով կշահագործվի ոսկու եւս մի հանքավայր` Ամուլսարը:
Հետախուզման արտոնագիրը ստացել է «Գեոթիմ» ընկերությունը, որը Հայաստանում ներկայացնում է կանադական Lidian International ընկերության շահերը: Ենթադրվում է, որ հանքավայրի շահագործումը կսկսվի 2011թ.:
Ընկերության տվյալներով` հանքավայրը պարունակում է 1,4 միլիոն ունցիա ոսկի (մոտ 40 տոննա). հայտնում է «Էկոլուրը», նաեւ տեղեկացնում, որ կանադական ընկերության գլխավոր բաժնետերը IFC միջազգային ֆինանսական կորպորացիան է, որը Համաշխարհային բանկի, Newmont Mining Corporation-ի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի խմբի մի մասն է:
Ի դեպ, ըստ Ամուլսարի մոտակայքում գտնվող Գորայք գյուղի բնակիչների` հանքավայրից 19-րդ դարի վերջին- 20-րդ դարի սկզբին ֆրանսիացիներն են ոսկի արդյունահանել: