Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տոնավաճառների` կառավարության նոր հարկային քաղաքականության դեմ բողոքող հարյուրավոր առևտրականներ և այլ ՓՄՁ-ների ներկայացուցիչներ այսօր հավաքվել են ԱԺ շենքի մոտ, որտեղ ժամը 12:00-ին մեկնարկելու է ԱԺ հերթական քառօրյան:
Տոնավաճառների աշխատակիցներն արդեն մի քանի անգամ բողոքի ցույց են անցկացրել կառավարության շենքի առջեւ, իսկ սեպտեմբերի 30-ին պատրաստվում են հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում:
Նշենք, որ ԱԺ-ի մոտ է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը: Տարածքը հսկում են մեծ թվով ոստիկաններ, ինչը հարուցել է տոնովաճառների աշխատակիցների դժգոհությունը:
«Ինչո՞ւ են այդքան թվով ոստիկաններ բերում, լցնում խաղաղ մարդկանց վրա, ի՞նչ ենք արել, որ ոստիկաններ են բերում»,- բողոքում էին նրանք:
Բողոքի ցույցին մասնակցողների շարքերում չեն «Մալաթիա», «Փեթակ» տոնավաճառների և «Ոսկու շուկա»-ի աշխատակիցները, քանի որ նրանց վրա, ըստ հավաքվածների, ճնշումներ են գործադրվել:
Բողոքողներից մեկը հայտարարեց, որ եթե հոկտեմբերի 1-ից կառավարության նոր հարկային քաղաքականությունը գործողության մեջ դրվի, ապա խանութներում բոլոր ապրանքները կթանկանան:
Yerkir.am-ի հետ զրույցում տոնավաճառների աշխատակիցները նշեցին, որ կառավարությունն անգիր գիտի այն խոշոր ձեռնարկությունների անունները, որոնք հրաժարվում են փաստաթուղթ ներկայացնել: «Կարո՞ղ է մենք մաքսակետեր չունենք: Ունենք, չէ՞: Երեք մաքսակետ ունենք, և այդտեղ էլ հնարավոր է վերահսկել փաստաթղթերը, ինչո՞ւ են մեր վրա բարդում այդ գործը»,- դժգոհում էր տոնավաճառի աշխատակիցներից մեկը: