Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սահմանային զորքերին հանձնարարել է ամբողջությամբ փակել Ուկրաինայի հետ սահմանը: Երկրի ղեկավարն այդ մասին խոսել է Անկախության օրվա առթիվ կայացած հանդիսավոր հանդիպման ժամանակ. տեղեկացնում է BelTA-ն:
Նրա խոսքով՝ որոշումը կայացվել է հարևան երկրից հանրապետություն եկող մեծ քանակությամբ զենքի պատճառով:
«Ուկրաինայից Բելառուս հսկայական քանակությամբ զենք է գալիս, ուստի ես սահմանային զորքերին հանձնարարեցի ամբողջությամբ փակել Ուկրաինայի հետ սահմանը»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Երկրի ղեկավարը հայտնել է նաեւ, որ Բելառուսում բացահայտվել են «քնած» ահաբեկչական բջիջներ` այսպես կոչված, ինքնապաշտպանական ստորաբաժանումնե:
«Այսօր բացահայտված են ստեղծված «քնած» ահաբեկչական բջիջներ, այսպես կոչված, ինքնապաշտպանական ստորաբաժանումներ: Այս բջիջների նպատակը X օրվա ընթացքում իշխանության բռնի փոփոխությունն է»,- նշել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Երկրի ղեկավարի խոսքով՝ Լիտվան, Լեհաստանը, ԱՄՆ-ը, Ուկրաինան և Գերմանիան հանդես են եկել որպես համակարգող: Ստեղծվել է «Բելառուսական ինքնապաշտպանական ստորաբաժանումներ» թելեգրամյան ռեսուրսը, որն ունի 2500 բաժանորդ: «Սա նրանց մարտական պահուստն է: Մենք նրանց ճանաչում ենք դեմքերով: Եվ ուշադրություն` սեփականատերը Գերմանիայի քաղաքացի է` պրն դե Հոֆմանը` նախկինում Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացի: Այս գործողության հիմնական մոդերատորը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Տրուբնիկովան է»,- ասել է նա: