|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Սարդարապատում ԱԱԾ տնօրենի հետ զրույցում լրագրողներն անդրադարձան օրերս բացահայտված հանցավոր սխեմային, որի շրջանակներում առաջիկայում ՊԵԿ նախկին երկու տեղակալներ են հարցաքննվելու:
Լրագրողների դիտարկմանը, թե ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը եւ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հովանավորել են այդ ամենը, Վանեցյանն արձագանքեց, որ նախաքննություն է ընթանում եւ այս պահին որևէ բան ասել չի կարող:
Հարցին` հնարավո՞ր է նրանց էլ կանչեն հարցաքննության, պատասխանեց, որ ամեն ինչ հնարավոր է:
Հարցին՝ միջնորդություններ փորձո՞ւմ են անել, ԱԱԾ տնօրենը պատասխանեց, որ իրեն որեւէ մեկը չի միջնորդել:
Նա չցանկացավ գնահատական տալ ԱԱԾ նախորդ տնօրենի գործունեությանը: