կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-26 23:42
Հասարակություն

«ԳԱԶել»-ը արգելափակվել էր ջրափոսում . ուղևորները ոտքով են շարունակել ճանապարհը

«ԳԱԶել»-ը արգելափակվել էր ջրափոսում . ուղևորները ոտքով են շարունակել ճանապարհը

Մայիսի 26-ին, ժամը 19։42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Որոտնավանք ավտոճանապարհին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ջրափոսում (ներսում կան երեխաներ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 11 ուղևոր (6 երեխա և 5 մեծահասակ) ճանապարհը շարունակել են ոտքով։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան:

***

Մայիսի 26-ին, ժամը 17:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Երևանյան լճի մոտակայքում՝ կամրջի տակ, ավտոմեքենաներն արգելափակվել են ջրի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 90 ավտոմեքենա: