Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Սիսիանի նախկին քաղաքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը Սիսիանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ մի պատմություն պատմեց, որը, իր խոսքով, նախկինում ոչ մի տեղ չի պատմել:
«2021 թվականին, երբ կալանքից դուրս եմ գալիս, Բագրատ Սրբազանը զանգում, ասում է` արի Հաղարծին, օրհնություն ստացիր: Գնում եմ Հաղարծին 2021-ի դեկտեմբերի 15-ին, օրհնությունս ստանում եմ, նստում զրուցում ենք: Սրբազանին ասում եմ` բա ի՞նչ ենք անելու, այս չարիքից ո՞նց ենք ազատվելու, ասում ա` Արթուր ջան, ես քաղաքական գորիծիչ չեմ, դուք պիտի կազմակերպեք, ես էլ` որպես Սրբազան Հայր, ինձանից ինչ կախված է, կանեմ («Դիմադրություն» շարժման ժամանակ էլ նա մի քանի անգամ եկավ, իր աջակցությունը հայտնեց):
Հետո ասաց` բայց մի օր, երբ այս մարդու որդին փորձի Տավուշի հողերը կիսի, անկլավներ տա, ես այդ ժամանակ` որպես Տավուշի թեմի առաջնորդ, գնալու եմ առաջնագիծ, եթե կռիվ եղավ, զենքս եմ վերցնելու, որ էս հարցը լուծեմ: Ասաց` իսկ եթե չլուծվեց, ես քայլելով Տավուշից գալու եմ Երևան, այդ հարցը Երևանում կարող է լուծվել։ Այդ պահին ես տեղից վեր կացա, գրկեցի Սրբազանին ու ասացի` երբ այդ օրը գա, աշխարհի որ ծայրում ու ծակում էլ լինեմ, գալու եմ, քո կողքին կանգնեմ: Եվ ապրիլին 21-ին Սրբազան հայրը զանգում, ասում է` օրը եկել է, արի»:
Մանրամասն` տեսանյութում: