Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մարտի 31-ին, ժամը 00:37-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարոտ-Ծիլքար ավտոճանապարհին բեռնատար է արգելափակվել և փակել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ծիլքար գյուղի սկզբնամասում «Mercedes» մակնիշի 80 QD 033 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ա.) բեռնատարը մերկասառուցի պատճառով արգելափակվել է ճանապարհի երթևեկելի հատվածում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է անանցանելի:
Փրկարարները բեռնատարը դուրս են բերել արգելափակումից, իսկ ժամը 01:25-ից մինչև 01:55-ը նշված հատվածում արգելափակումից դուրս են բերել 20 ավտոմեքենա (35 ուղևոր):