|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մայիսի 25-ին, ժամը 22:12-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Փրկարարները կանխել են քաղաքացի Մ.-ի (ազգանունը չի հաջողվել պարզել, ծնվել է 1969թ.) ինքնասպանության փորձը, իսկ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է անհրաժեշտ հոգեբանական աջակցություն և ուղեկցել վերջինիս իր տուն: