Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ցավում եմ, որ շատ մարդկանց շրջանում, ովքեր վերջին ժամանակները ձերբակալվել կամ հրավիրվել են համապատասխան մարմիններ, հայտնվել է նաև իմ օգնականը. խորհրդարանում լրագրողներն ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը: Նա ընդգծեց, որ համապատասխան մարմիններից ակնկալում է անաչառություն և համոզմունք է հայտնում, որ 1-2 օրվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի:
Հիշեցնենք, որ Երևանի Կ.Ուլնեցի փողոցում տեղի ունեցած բռնությունների գործով մեկ անձ է ձերբակալվել, ով ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնականն է։
Հարցին` նա տեղյա՞կ է, իր օգնականը կարո՞ղ էր նման բան անել, թե՞ ոչ, Պողոսյանը պատասխանեց. «Իմ խորին համոզմամբ` նա նման բան չի արել, բայց ես չեմ կարող օֆիցիալ հայտարարություն անե լև երաշխավորել նրա համար: Ես կարող եմ երաշխավորել միայն ինձ համար: Դրա համար գոյություն ունեն համապատասխան մարմիններ: Նրանց հորդորում եմ լինել աչալուրջ, իրատեսական, պրոֆեսիոնալ, չդիտարկել ո'չ ընդդիմություն, ո'չ իշխանություն, թող կատարեն իրենց պրոֆեսիոնալ աշխատանքը»:
Պողոսյանը հորդորեց համապատասխան մարմիններին` չանել վենդետաներ և քայլեր, որոնք հիմնավորված չեն լինելու, ու հետագայում պարզվելու է, որ դրանք հիմք չեն ունեցել: Նա բացառեց, որ եթե ապացուցվի օգնականի մեղքը, ապա նա կհայտարարի, որ դա Պողոսյանի հրահանգով է արել: «Բացառում եմ, որ իմ օգնականը հայտարարի, որ հրահանգ է ստացել իմ կողմից, որովհետև նման բան չկա: Մնացած ոչինչ ես չեմ բացառում: Թե քննությունն ինչ կողմ կգնա, կտեսնենք և կհետևենք»,- ասաց նա:
Հարցին էլ` եթե պարզվի որ, այդուհանդերձ, օգնականն ինչ-որ բաներ արել է, դա կդիտարկվի ինքնագործունեությո՞ւն, պատգամավորը պատասխանեց. «Ես ասացի` նման հրահանգ չի եղել և չէր կարող լիներ: Ես այնտեղ ընտրված պատգամավոր եմ, սիրում եմ իմ ժողովրդին, անհնար է որ մենք այլ դաշտում խոսենք, մենք խոսել ենք փոխադարձ հարգանքի, փոխադարձ վստահության մթնոլորտում»:
Իսկ եթե պարզվի, որ օգնականը ինչ-որ բաներ արել է, Պողոսյանը կարծում է, որ պատիժը պետք է լինի ամենախիստը: