Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Իրանը դարձել է երկրորդ երկիրը, որը պայմանագիր է կնքել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին: 2015 թվականին նման համաձայնագիր են ստորագրել ԵԱՏՄ-ն ու Վիետնամը. գրում է Россия Сегодня-ն` անդրադառնալով այն բանին, թե ինչ կտա այդ համաձայնագիրը ԵԱՏՄ երկրներին:
Նշվում է, որ շատ իրանական ապրանքներ ունենալու են զրոյական մաքսատուրք: Դրանց թվում են ցիտրուսները, պիստակը, ծովամթերքը, թուզը, դդումն ու ձմերուկը, հյութերը, ինչպես նաև գորգերը, ներկերը, պլաստմասսան: Իրանական խնձորների, լոլիկների և վարունգների մաքսատուրքը նվազելու է միայն աշուն-ձմեռ շրջանում: Հետագայում, ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի, կողմերը պետք է պայմանավորվեն ազատ առևտրի գոտու լիաֆորմատ համաձայնագրի վերաբերյալ:
Արևելագետ և տնտեսագետ Սաիդ Գաֆուրովը գործակալության հետ զրույցում նշել է, որ, քանի որ իրանական շուկան հետաքրքրված է գրեթե ամեն ինչով, համաձայնագիրը բացառիկ հնարավորություններ է բացում ռուսական շուկայի համար: Նրա կարծիքով՝ ռուս սպառողը կարող է հետաքրքրված լինել առաջին հերթին հիասքանչ մրգերով և բանջարեղենով, սակայն իրանցիները պատրաստ են տրամադրել արտադրանքի ավելի լայն տեսականի:
Փորձագետների կարծիքով՝ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ապրանքների տարանցման հարցում կարևոր դեր է կատարելու Հայաստանը: Ըստ Գաֆուրովի` Իրանի տնտեսական կյանքում բավական ամուր դիրքեր ունի հայկական սփյուռքը, ինչը նույնպես մեծացնում է Երևանի ներուժը:
Մասնագետի կարծիքով՝ ԵԱՏՄ երկրների ընկերությունների համար օգուտը կգերազանցի հնարավոր ամերիկյան պատժամիջոցներից առաջացած վնասները: «Հնարավորությունների երկրորդ նման պատուհան չի լինի»,- պնդել է տնտեսագետը: