|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: Ըստ Sputniknews-ի` կողմերը քննարկվել են Երուսաղեմի և Գազայի հատվածում տեղի ունեցած բախումների հարցը:
Էրդողանը Իսրայելի զինուժի արարքները «անմարդկային վերաբերմունք» է որակել` նշելով, որ դրանց հետևանքով բազմաթիվ զոհեր և վիրավորներ են գրանցվել:
Հռոմի պապն իր հերթին հայտնել է, որ անհրաժեշտ է Երուսաղեմին տալ հատուկ կարգավիճակ և դրանով վերջնականապես լուծել իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը։