Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ժողովրդի և անձամբ իր անունից ցավակցական հեռագիր է հղել Դոքմեջյանների ընտանիքին` Ջորջ Դոքմեջյանի մահվան կապակցությամբ:
«Հայոց ցեղասպանությունը վերապրած ծնողների զավակ Ջորջ Դոքմեջյանը Միացյալ Նահանգներում տպավորիչ հաջողությունների հասած մեր հայրենակիցների լավագույն ներկայացուցիչն է: Նրա փայլուն քաղաքական կա
Նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ժողովրդի և անձամբ իր անունից ցավակցական հեռագիր է հղել Դոքմեջյանների ընտանիքին` Ջորջ Դոքմեջյանի մահվան կապակցությամբ:
«Հայոց ցեղասպանությունը վերապրած ծնողների զավակ Ջորջ Դոքմեջյանը Միացյալ Նահանգներում տպավորիչ հաջողությունների հասած մեր հայրենակիցների լավագույն ներկայացուցիչն է: Նրա փայլուն քաղաքական կարիերան, որի արդյունքում նա դարձավ ԱՄՆ-ում ամենանշանավոր հայազգի պետական այրը, ոգեշնչել է հազարավոր երիտասարդ ամերիկահայերի, ինչպես նաև հպարտության առարկա դարձել Հայաստանում և սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների համար:
Երկու անգամ անընդմեջ զբաղեցնելով Կալիֆոռնիայի նահանգապետի պատասխանատու պաշտոնը՝ Ջորջ Դոքմեջյանն իր ողջ տաղանդը, աշխատասիրությունն ու օրենսդիր գործունեության երկու տասնամյակների փորձն անմնացորդ ներդրեց հանուն նահանգի զարգացման և բարգավաճման: Նրա շնորհիվ Կալիֆոռնիան, ի թիվս այլ նվաճումների, զգալի առաջընթաց արձանագրեց հանրային անվտանգության ոլորտում: Ջորջ Դոքմեջյանի հարուստ ժառանգությունը դեռ երկար տարիներ կուղղորդի և կառաջնորդի քաղաքական գործիչների բազում սերունդների:
Վշտի և կորստի այս ծանր պահին իմ զորակցությունն եմ հայտնում ձեզ՝ մաղթելով ոգու արիություն և համբերություն:
Ջորջի ազնիվ և պայծառ կերպարը միշտ վառ կմնա մեր հիշողությունների մեջ»,-ասված է նախագահ Սարգսյանի ցավակցական հեռագրում: