|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ում ուզում են կազմել այն ՀՀԿ-ականների ցուցակը, որոնք մայիսի 8-ին պետք է քվեարկեն վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին: Հաշվարկը արվում է այնպես, որ Փաշինյանը ստանա 54 ձայն, անհրաժեշտ 53-ի փոխարեն:
Սա արվում է ցույց տալու համար, որ ՀՀԿ-ն շարունակում է մնալ միասնական, եւ նույնիսկ կողմ քվեարկողները դա անում են կուսակցության որոշմամբ եւ ոչ թե կուսակցությունից թռնելու հետեւանքով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: