|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Պոլսի Քադըքյոյի շրջանում հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու պատին ռասիստական գրառում կատարած և աղբ թափած անձը հոգեբուժարան է տեղափոխվել։
Ըստ Cumhuriyet-ի` Սերդար Ք.-ն ստորագրությամբ ազատ էր արձակել՝ մի շարք պարտավորությունների դիմաց, սակայն պարզվում է, որ ընդամենը մեկ օր անց ոստիկանները նրան հարկադրաբար տարել են Բաքրքյոյի հոգեբուժարան:
Հիշեցնենք, որ դեպքի մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր Թուրքիայի խորհրդարանում ներկայացված` քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) կենտրոնական գործադիր խորհրդի անդամ Մուրադ Մըհչըն: