կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-25 22:55
Իրավական

Ոստիկանության բաժին են ներկայացրել Րաֆֆի Հովհաննիսյանի վրա հարձակվողին

Ոստիկանության բաժին են ներկայացրել Րաֆֆի Հովհաննիսյանի վրա հարձակվողին
Մարտի 23-ին` ժամը 18.30-ին,  ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները Ազատության հրապարակից  ոստիկանության Կենտրոնականի բաժին են ներկայացրել 1961 թ. ծնված Ղազար Ղ.-ին, որը նույն օրը` ժամը 18.30-ին, Ազատության հրապարակում բարձրաձայն հայհոյանքներ տալով «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին, հավաքված քաղաքացիներին հրելով, վազել է նրա  ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն. հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը: