կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-30 17:13
Քաղաքական

Մինչև վարչապետի քվեարկությունը` խմբակցության ղեկավարը կհայտարարի կուսակցության որոշումը. Էդուարդ Շարմազանով

Մինչև վարչապետի քվեարկությունը` խմբակցության ղեկավարը կհայտարարի կուսակցության որոշումը. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանից հետո դեռ որոշում չի կայացրել` վաղը կքվեարկի՞ նրա օգտին, թե՞ ոչ: Այս մասին լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նաև ասաց, որ անձամբ իրեն Փաշինյանը չհամոզեց:

«Դուք ականատես եղաք, որ Հանրապետական կուսակցությունը` որպես ժողովրդավարական քաղաքական ուժ, ցուցաբերեց բացահայտ հանդուրժողականություն և համերաշխություն, երկխոսության գնալու պատրաստակամություն: Քաղաքական երկխոսության գնացինք վարչապետի թեկնածուի հետ: Մենք, ի տարբերություն շատ քաղաքական ուժերի, գուցե նաև քաղաքական թիմերի, ոտքի վրա որոշում չենք կայացնում, մենք ամբողջ թիմով այսօրվա ընթացքում, գուցե վաղը առավոտյան կքննարկենք և, մինչև քվեարկությունը, խմբակցության ղեկավարը կհայտարարի կուսակցության որոշումը»,- ասաց նա:

Շարմազանովը հայտնեց, որ պայմանավորվել են ամբողջական քննարկել, գալ հայտարարի: «Որոշման հիմքում լինելու է Հայաստանի կայունությունը, Արցախի և Հայաստանի անվտանգությունը»,- ասաց նա: