|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հետ կապված խոսակցությունները «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը համարում է անլուրջ: «Մարիոթ»-ում հրավիրված ասուլիսի ժամանակ այսպես նա անդրադարձավ խոսակցություններին, թե հնարավոր է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադառնա քաղաքականություն:
Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի` Հայաստանում բնակվելու ցենզին, Փաշինյանը նշեց, որ տվյալներին չի տիրապետում, և այդ հարցով պետք է զբաղվեն համապատասխան կազմակերպությունները։
Փաշինյանն ընդգծեց, որ եթե ՀՀԿ-ն չզիջի դիրքերը, ճգնաժամն ավելի կխորանա, իսկ իրենք թույլ չեն տա խլել ժողովրդի հաղթանակը:
Անդրադառնալով երեկ Հանրապետության հրապարակում հնչեցրած իր այն հայտարարությանը, թե կա'մ ինքը կլինի վարչապետ, կա'մ վարչապետ չի լինի, նա ասաց, որ նկատի է ունեցել, որ կա'մ երկրում քաղաքական ճգնաժամը կլուծվի, կա'մ կխորանա: «Հարցն այն չէ, թե ով կլինի վարչապետ, այլ այն, որ ճգնաժամը կարգավորվի։ Համոզված ենք, որ քաղաքացիների զարթոնք է եղել, և մենք կդավաճանենք շարժմանը, եթե ամեն հնարավորություն չօգտագործենք` արդյունքները դե յուրե ամրագրելու համար»,–ասաց Փաշինյանը։