|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Versace իտալական նորաձևության տունն այլևս չի օգտագործի կենգուրուի կաշի՝ հագուստի և կոշկեղենի արտադրության նպատակով՝ մեծածավալ անտառային հրդեհների պատճառով Ավստրալիայում միլիոնավոր կենդանիների անկման պատճառով. ըստ Yerkir.am-ի՝ գրում է The Telegraph-ը։
ԶԼՄ-ի տեղեկություններով՝ որոշումն ընդունվել էր դեռևս 2019-ին, բայց այդ մասին հայտնի է դառնում միայն հիմա։ Հավելվում է նաև, որ նման քայլն առավելապես կապված է իտալացի կենդանապաշտպանների կողմից ցուցաբերված ճնշման հետ։
Հիշեցնենք՝ Ավստրալիայում հրդեհները ոչնչացրել են ավելի քան 1 մլրդ կենդանի, 8․4 մլն հա անտառ, մոտ 2000 բնակելի շինություն։
Զոհվել է առնվազն 27 մարդ։