Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
ՀՅԴ, «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները սատարելու են վարչապետի ժողովրդական թեկնածուին, ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրելու և ամենայն հավանականությամբ ՀՀԿ-ի պատգամավորների առնվազն մի մասը կքվեարկի ժողովրդի թեկնածուի օգտին: Այս մասին Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ պայքարի վերջին օրերին շարժումը պետք է լինի շատ ավելի կարգապահ, շատ ավելի հանդուրժող, պետք է լինի սիրո հեղափոխություն: Նա նաև հայտարարեց, որ այսօր արդյուանվետ հանդիպում է ունեցել ՌԴ Դումայի պատվիրակության հետ, հանդիպումն, ըստ Փաշինյանի, անցել է ջերմ մթնոլորտում և բաժանվել են որպես բարեկաներ:
Փաշինյանը տեղեկացրեց, որ վաղը՝ առավոտվանից, կարևոր աշխատանք ունի ԱԺ-ում, պետք է հանդիպումներ ունենա խմբակցությունների հետ, ուստի հայտարարեց, որ վաղը պետք է դադար վերցնել քաղաքացիական անհնազանդությունների մասով: «Քաղաքացիական անհնազանդության ոչ մի գործողություն չենք իրականացնում»,-ասաց Փաշինյանը և նշեց, որ վաղը 17:00-ին Գարեգին Նժդեհի հրապարակից երթով պետք է գան Հանրապետության հրապարակ:
Նա նաև կոչ արեց դադարեցնել պատգամավորներին հեռախոսազանգերով, հաղորդագրություններով պահանջներ ներկայացնելը: Վերջում հավելեց, որ պատրաստ է ստանձնել վարչապետի պաշտոնը: