Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԽԽՎ-ում կոռուպցիայի հետաքննչական խումբը զեկույց է ներկայացրել, որում հաստատել է Վեհաժողովում Ադրբեջանի լոբբիստական գործունեության վերաբերյալ լուրջ կասկածները եւ ներկայացրել պատգամավորների ցուցակ, ովքեր խախտել են խորհրդարանականների վարքի կանոնները: Նրանց թվում է նաև ԵԽԽՎ նախկին նախագահր Պեդրո Ագրամունտը. հայտնում է РИА Новости-ն:
2016-ի ամռանը իտալական Corriere della Sera պարբերականը գրել էր, որ Միլանի դատախազությունը իտալացի հայտնի քաղաքական գործիչ Լուկա Վոլոնտեին, ով ԵԽԽՎ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին ղեկավարն էր, մեղադրել էր Ադրբեջանի ներկայացուցիչներից խոշոր չափի կաշառք ստանալու մեջ: Որոշ ժամանակ անց տարբեր լրատվամիջոցներ հայտնել էին ԵԽԽՎ-ում Ադրբեջանի օգտին լոբբիստական գործունեությանը պատգամավորների մասնակցության մասին: Ստեղծվել էր իրավիճակը հետաքննող խումբ: Իտալիայի քննչական մարմինների ներկայացուցիչները ենթադրում են, որ քաղաքական գործիչը 2,39 մլն եվրո է ստացել «խավիարային դիվանագիտության» համար:
Զեկույցում ներառվել են խորհրդարանականների անուններ, որոնք խախտել են էթիկայի նորմերը: Նրանց թվում են՝ ԵԽԽՎ նախկին ղեկավար Պեդրո Ագրամունտը, Սամադ Սեիդովը, Թադեուշ Իվինսկին, Աուգուստին Կոնդեն, Սեզար Ֆլորին Պրեդան, Ստեֆան Շեննախը, Ալան Դեքսթեն եւ Ռոբերտ Ուոլթերը: Այս մարդկանց մի մասը դեռեւս Վեհաժողովի անդամ է: