կարևոր
337 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-20 19:02
Հասարակություն

Միջազգային փորձագետները հաստատել են` Արշակ Սրբազանի տեսագրությունները կեղծ են. կադրը հնեցված է. փաստաբան

Միջազգային փորձագետները հաստատել են` Արշակ Սրբազանի տեսագրությունները կեղծ են. կադրը հնեցված է. փաստաբան

Այս պահին մենք ստացել ենք երեք պետություններից փորձաքննությունների պատասխանները՝ Չեռնոգորիայից, Ռուսաստանի Դաշնությունից և Սերբիայից: Այս մասին այսօր՝ փոտրվարի 20-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Արսեն Բաբայանը։

«Բոլոր փորձագետներին տրվել է նույն հարցը: Ես հիմա ուզում եմ հարցը հնչեցնել և դրա վերաբերյալ նրանց տված պատասխանը:

Եվ այսպես Չեռոգորիայի փորձաքննության եզրակացության համաձայն։

Հարցս․ արդյո՞ք տեսագրությունում պատկերված պատկերներն ու տեսաձայնային իրադարձությունները գոյությո՞ւն են ունեցել օբյեկտիվ իրականությունում։

Պատասխան․ տեխնիկական ցուցիչները ցույց են տալիս, որ  ֆայլերը մշակված ածանցյալներ են և չեն հանդիսանում օբյեկտիվ իրականության բնօրինակ, չմշակված գրանցում, չափված ծրագրային հետքերի օրինաչափությունը` ծրագրային արտահանման բնութագրեր, ժամանակային վերաժամանակավորում, ֆիքսված կադրի մեջ կոմպոզիցիա, մնացորդային վարքագիծ հստակ վկայում է ալգորիթմական արտադրության և կամ նյութի վերակառուցման մասին: Հետևաբար, ներկայացված տեսագրություններում ցուցադրված տեսաձայնային իրադարձությունները գնահատվում են որպես կառուցված, մանիպուլացված թվային բովանդակություն»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։