կարևոր
544 դիտում, 2 ժամ առաջ - 2025-04-21 17:34
Քաղաքական

Կարո՞ղ է «խաղաղության» գործընթացն ուղղակի չկա, և այն փորձում են «կոտրել» այլ անձանց վրա․ Քրիստինե Վարդանյան

«Տարոն Չախոյանն ասում է, որ «խաղաղության գործընթացը» վտանգում է Երուսաղեմում Արցախի դրոշ բարձրացնելը։ Թուրքիայի դրոշ վառելու երիտասարդների ակցիան, ընդդիմության ելույթներն ԱԺ-ում վտանգում են «խաղաղության գործընթացը»։ Կարո՞ղ է այդ գործընթացն ուղղակի չկա, փորձում են կոտրել այլ անձանց վրա։ Եթե այդպես է, այսքան նուրբ բաները կարող են ոտնահարել այդ գործընթացները, որ Փաշինյանն Ալիևի հետ ձե՞ռք են բերել, ապա ինչը՞ չի վտանգելու։ Կարո՞ղ է հասնենք նրան, որ մեր երգերից որոշները պետք է մոռանանք, որովհետև խաղաղության գործընթացը վտանգվելու է, փողոցների անուննե՞ր կփոխեն, կֆիլտրվի՞ ինչ ցույցեր անել, ինչ դրոշներ այրել»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ 

«Ինչ-որ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչի մասին է այն կետը, որի մասին հայտարարել է Փաշինյանը, թե պետք է պայքարել նրանց դեմ, որոնք պայքարում են խաղաղության օրակարգի դեմ։ Ո՞ւմ դեմ են պայքարելու։ Մենք մեզ ռևանշիստներ չենք դիրքավորում, ասում ենք՝ Ադրբեջանի համար ռևանշիստներ են բոլորս, եթե դուք որպես լրագրող գնացել եք Արցախ՝ ընտրություն, պատերազմ լուսաբանելու, ապա Ադրբեջանի տեսակետից՝ իրենց օրենքներ եք խախտել, եթե մասնակցել եք հայրենիքի պաշտպանությանը, մասնակցել պատերազմի, ուրեմն ըստ Ադրբեջանի՝ հանցագործ եք»,- նշեց Քրիստինե Վարդանյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը ռևանշիստ է համարում բոլորիս, ՔՊ և ընդդիմություն տարբերություն էլ չի դնելու, ռևանշիստ են բոլոր հայերը։