|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ոչ բռնի, թավշյա հեղափոխության մեկնարկը:
Խոսելով հետագա քայլերի մասին՝ նա ասաց, որ պետք է պարալիզացնեն ամբողջ պետական համակարգը: «Երթով կշարժվենք և քայլեր կանենք կառավարության բոլոր շենքերի գործողությունը պարալիզացնելու ուղղությամբ: Այնտեղ, որտեղ կհաջողվի ներս մտնել, ներս կմտնենք ու նստացույց կանենք, իսկ որտեղ չի հաջողվի, մուտքի մոտ նստացույց կանենք: Ոչ մեկին չենք թողնի ներս մտնել, իսկ դուրս կթողնենք նրանց, ովքեր կմիանան մեզ: Պետք է արգելափակել բոլոր դռները»,- ասաց Փաշինյանը:
Մարզերում գտնվողներին նա կոչ արեց արգելափակել նաև գյուղապետարանների շենքերը:
Փաշինյանը նշեց, որ իրենց քայլը շենքերի շրջափակման գործընթաց է, ոչ թե շենքերի գրավման գործողություն:
Նա չնշեց, թե որ շենքից կսկսեն իրենց գործողությունը: «Երթով գնանք՝ որ շենքը հարմար կլինի, դրանից էլ կսկսենք»,- ասաց Փաշինյանը: