Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
Այսօր Արարատում կայանալիք իրազեկման հանրահավաքի վերաբերյալ ոչ իշխանական երեք ուժերը՝ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» եւ ԲՀԿ-ն, հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ:
«Եռյակի՝ հասարակական լայն ընկալում ունեցող մարզային հանրահավաքները խոչընդոտելու, դրանց մասնակիցների քանակն, ազդեցությունը թեկուզ չնչին չափով նվազեցնելու համար իշխանությունը դիմում է զանազան, այդ թվում` նաև ամոթալի մեթոդների։ Այդպիսի մեթոդներ նա արդեն իսկ կիրառել է Հրազդանում, Սիսիանում և Կապանում։
Արդյունքի չհասնելով` Արարատ քաղաքում նշանակված հանրահավաքի օրը իշխանությունը որոշել է պարզապես թաքնվել երեխաների հետևում։ Հոկտեմբերի 3-ին` ժամը 17-ին, Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում քաղաքապետը հետին թվով նշանակել է մանկական համերգ և այդ հիմքով մերժել Եռյակի հանրահավաքի իրազեկման հայտը։ Քաղաքապետի կայացրած ապօրինի որոշման դեմ բողոքել է անգամ քաղաքի ավագանին՝ օրենքով սահմանված կարգով պահանջելով ավագանու արտահերթ նիստ՝ ապօրինի որոշումն անվավեր ճանաչելու օրակարգով։
Քաղաքապետն անտեսել է նաև ավագանու անդամների մեծամասնության դիմումը և ուժի մեջ է թողել իր որոշումը։ Եռյակը, գործելով միայն օրենքների շրջանակներում, ի վիճակի է հաղթահարել ցանկացած խոչընդոտ և ապօրինություն, սակայն նույն բանը չի կարող անել, երբ դիմացը երեխաներ են։
Բարգավաճ Հայաստանի, Ժառանգության և Հայ Ազգային Կոնգրեսի համատեղ հանրահավաքը տեղի կունենա նույն օրը` նույն ժամին (հոկտեմբերի 3-ին` ժամը 17-ին) Արարատ քաղաքի մեկ այլ՝ Շահումյանի անվան հրապարակում։ Համոզված ենք, որ դա ոչ միայն չի ազդի հանրահավաքի մարդաշատության վրա, այլև, ի պատասխան իշխանության անբարո քայլերի, կկրկնապատկի մասնակիցների քանակը»: