|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Ապրիլի 11-ին, ժամը 18:09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի թիվ 10 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբից քարեր են պոկվել և ընկել 3-րդ հարկ, պատշգամբը թուլացած, կախված վիճակում է, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ մասնակի փլուզվել է բնակարանի պատշգամբը (2 քմ). շենքը վթարային է:
Փրկարարները սահմանազատել են տարածքը. ստացված տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին: