Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընտրությունից ընտրություն թվում է՝ մեծ փոփոխություններ պետք է լինեն, սակայն, մեծ առումով, ոչինչ տեղի չի ունենում. լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց գրականագետ Դավիթ Գասպարյանը: Նրա խոսքով՝ ճիշտ է, երկրի նոր ղեկավար ունեցանք, բայց ղեկավարությունը չփոխվեց:
Ըստ Գասպարյանի՝ այժմ պետք է մեր գերակայությունները հստակեցնենք ու քայլեր անենք հենց այդ ուղղություններով: «Ինչքան էլ ասենք՝ շրջափակված երկիր ենք, մեկ է, երկիրը պետք է տնտեսություն ունենա, պետք է տնտեսությանը զարկ տանք, թե չէ՝ արտագաղթն ահռելի թվերի է հասել: Մարդիկ գնում են, քանի որ աշխատանք չունեն, մարդիկ կարիքից դրդված են գնում: Իշխանությունները ձեռքբերումներից են խոսում, ի՞նչ ձեռքբերում, երբ մարդն իր երկրից փախչում է ու ասում՝ պրծանք: Արտագաղթը պետք է կանխենք, ինչի համար ազգային, տնտեսական ծրագիր պետք է ունենանք»,- ասաց նա:
Գասպարյանի խոսքով՝ երկրում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ մի կողմում քաղաքական ռոմանտիզմն է, մյուսում՝ իրական թշվառությունը, մի կողմում հարուստներն են, մյուսում՝ հուսահատները:
Ըստ գրականագետի՝ իշխանությունը պետք է ամբողջ դեմքով շրջվի դեպի ժողովուրդը, դեպի մեր՝ աննման ու տանջված ժողովուրդը: «Բացի այդ` սահմանին զոհերի հետ կապված պետք է ինչ-որ բան մտածել. ամեն օր լսում ենք՝ սահմանին զոհ ունենք` անուն-ազգանուն, ու ցավակցում ենք: Այսպես չի լինի, այդ տղաներից յուրաքանչյուրն իր ընտանիքի լույսն է, մեր ապագան: Պետք է քայլեր արվեն, պետք է ծրագիր ունենանք: Առաջընթացի ուղղությունները պետք է հստակ տեսնենք, թե չէ՝ դարձել ենք դոնոր ժողովուրդ՝ տալիս ենք, բայց վերադարձ չկա: Պետք է այնպես անենք, որ երկրում ժպիտ տեսնենք, ոչ թե գողություն»,- ասաց Գասպարյանը: