Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ «Ռոսսելխոզնադզոր»-ը կասկածում է, որ Հայաստանը վերաարտահանում է թուրքական լոլիկ, ու ապրիլի 11-ից ստուգումներ կիրականացնի հայկական ձեռնարկություններում. հայտնում է Интерфакс-ը` ծառայությանը հղումով:
Տեղեկության համաձայն` Հայաստանից ռուսական շուկա լոլիկ է արտահանում հիմնականում 2 ընկերություն` «Սպայկա» ՍՊԸ-ն և «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ն, որոնք ունեն ինչպես սեփական արտադրությունը, այնպես էլ լոլիկ են մթերում այլ արտադրողներից: Վերջին 6 օրում վերոնշյալ կազմակերպությունները ՌԴ են ներկրել գրեթե 2000 տոննա լոլիկ:
«Արտադրության ծավալների աճն ու դեպի ՌԴ առաքումների ինտենսիվությունը վկայում են լոլիկների, այդ թվում` թուրքական ծագման, վերաարտահանման մասին»,- ասվում է հաղորդագրությունում:
Հարցը քննարկվել է ՀՀ գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայության ղեկավարի տեղակալ Եղիշե Մարգարյանի հետ: «Ռոսսելխոզնադզոր»-ը հայկական կողմից տեղեկություններ է պահանջել երկրում լոլիկ արտադրողների մասին, ինչպես նաև 2018-ին աճեցման ծավալների և արտադրման վայրերի մասին: Եղիշե Մարգարյանը խոստացել է անհրաժեշտ տվյալները ներկայացնել ապրիլի 10-ին: